Օգոստոսի 27-ին «Արարատի»՝ 2005 և 2007-2008 թվականներին ծնվածների թիմերը մեկնել են Օդեսա, որտեղ մեկ շաբաթ տևողությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ուկրաինական լողափնյա քաղաքում «Արարատի» պատանիները ստուգողական հանդիպումներ կանցկացնեն տեղի «Պալմիրա», «Նիկոլաև», «Օդեսա» և այլ ակումբների իրենց հասակակիցների հետ:
«Արարատի» մամուլի քարտուղարությունը հաջող և արդյունավետ հավաք է մաղթում ակումբի ապագան հանդիսացող պատանիներին: