Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում ընդունել է շոտլանդական «Ռեյնջերսին»։
Առաջին կեսում խաղի տեմպը բավականին բարձր էր։ Երկու թիմերն էլ գրոհներ էին ձեռնարկում։ Մեր թիմը բավականին լավ էր գործում նաև պաշտպանությունում։ Պետք է ընդգծել «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչի խաղը, որը մի քանի դրվագում փրկեց թիմին վերահաս գոլերից։
40-րդ րոպեին մեր թիմի կազմում երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Ջեյմսը՝ մրցակցի դարպասապահի դեմ վտանգավոր խաղի համար։
Այսպիսով, երկորդ կեսը մեր թիմը կանցկացնի տասը հոգով, բայց դեռ կարելի է բեկել խաղի ընթացքը։