Չորեքշաբթի` օգոստոսի 25-ին, «Աթլետիկոն» հայտարարեց հարձակվող Մատեուշ Կունյայի տեղափոխության մասին:
22-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով: Ինչպես հայտնում է transfermarkt-ը, գործարքը կազմել է 30 միլիոն եվրո:
Այսպիսով, «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն աշխարհում 6-րդ մարզիչն է, ով տրանսֆերների վրա ծախսել է ավելի քան մեկ միլիարդ եվրո:
Սիմեոնեից ավել ծախսել են միայն Մասիմիլիանո Ալեգրին (1,06 մլրդ), Մանուել Պելեգրինին (1,16), Կառլո Անչելոտին (1,37), Խոսեպ Գվարդիոլան (1,59) և Ժոզե Մոուրինյուն (1,76):