«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն մեկնաբանել է մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելը։
«Հոգիս կտամ «Ռեալի» ու յուրաքանչյուրի համար, ով պայքարում է այս ակումբում խաղալու համար։ Կանեմ դա, քանի դեռ ուժերս ինձ չեն լքել։ Դա միջոց է փոխհատուցելու այն մարդկանց, որոնք մեզ ոգեշնչում են։ Պատրաստվում եմ վայելել այս ակումբում անցկացրած յուրաքանչյուր պահ»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։