Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տեղափոխությունը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» չեղարկվել է, հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ երկու ակումբների միջև բանակցությունները փակուղի են մտել:
«Սպորտինգը» 25-ամյա ֆուտբոլիստի համար 80 միլիոն եվրո է պահանջել, իսկ «կարմիր սատանաները» պատրաստ են եղել 60 միլիոն եվրո վճարել:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ այդ գումարից ավել վճարել:
Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը Պորտուգալիայի այս առաջնությունում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: