Հայաստանի դահուկային ֆեդերացիան նոր նախագահ ունի․ այս պաշտոնում ընտրվել է Գագիկ Սարգսյանը, որը տևական ժամանակ զբաղեցնում էր ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։
«չՇնորհակալ եմ Ֆեդերացիայի անդամներին բարձր վստահության համար, ինչպես նաև Արթուր Հարությունյանին` 2016թ.-ից Ֆեդերացիան հաջողությամբ ղեկավարելու համար։
Նորընտիր երիտասարդ, նորարար գաղափարներով լի թիմի հետ կանենք առավելագույնը` Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացման, հանրայնացման և միջազգային ասպարեզում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- գրել է Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։