Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021 թ. հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Այն կանցկացվի 2021 թ. հոկտեմբերից 2022 թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող են մասնակցել ՀՖՖ-ում որպես սիրողական գրանցված ակումբները։
Սիրողական ֆուտբոլի առաջնությանը կարող է մասնակցել առավելագույնը 10 թիմ․ Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:
Սիրողական առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ է:
Սիրողական ֆուտբոլի առաջնության բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Սիրողական ֆուտբոլի առաջնության խաղերն անցկացվելու են «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով:
Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 20-ը:
Մրցաշարի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժին՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին»,- ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: