«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովաննի Ջիլյին հույս է հայտնել, որ «բյանկոներիների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շուտով կլքի թուրինյան ակումբը:
«Ես միշտ անկեղծ եմ եղել այս հարցում. Ռոնալդուի հետ պայմանագիրը սխալ էր: Նման ներդրումներն անհնար է վերադարձնել, և դա հնարավոր չէ փոխել:
Նա ականավոր ֆուտբոլիստ է, բայց ես պետք է անկեղծ լինեմ. որքան շուտ նա հեռանա, այնքան լավ կլինի նրա և ակումբի համար:
Հուսով եմ, որ Մասիմիլիանո Ալեգրին գիտի, թե ինչպես է շարունակելու օգտագործել Ռոնալդուին: Կրիշտիանուն խանգարում է «Յուվենտուսի» հարձակվողներին: Նրանք կարող են զարմանալի բաներ անել, երբ նա խաղադաշտում չէ»,- մեջբերում է Ջիլյիին SerieANews-ը:






















































