Օգոստոսի 23-ին մեկնարկեց Ռաֆայել Թորգոմյանին նվիրված հուշամրցաշարը։ Մասնակից թիմերի թիվը 8-ն էր, որոնք միմյանց հետ մրցեցին երկուական խմբերով։ Բ խմբում ընդգրկված «Ուրարտու-2-08» թիմը խմբային փուլում 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի արդյունք գրանցելով՝ առաջատարի դիրքով դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ հուշամրցաշարի վերջին օրը՝ օգոստոսի 25-ին մրցելու է «Ակադեմիա-08»-ի հետ։ Հանդիպումը մեկնարկելու է 11։00-ին։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները խմբային փուլում գրանցեցին հետևյալ արդյունքները՝
«Միկա-08» — «Ուրարտու-2-08» 1-2
Գոլեր՝ Արման Վարդանյան, Սեյրան Շահինյան
«Օնոր Ակադեմիա-08» — «Ուրարտու-2-08» 0-6
Գոլեր՝ Արկադի Գրիգորյան (դուբլ), Հրանտ Սարգսյան, Ալեն Բարսամյան, Ալեն Պողոսյան, Սեյրան Շահինյան
«Ուրարտու-2-08» — «Արարատ-Արմենիա-08» 2-2
Գոլեր՝ Արման Վարդանյան, Սեյրան Շահինյան։