VBET ՀՊԼ 5–րդ տուրում «Արարատը» Գյումրիում 3։2 հաշվով հաղթեց «Նորավանքին»։
«Արարատի» կազմում հաշիվը բացեց Ալիկ Առաքելյանը։ Մինչեւ ընդմիջման գնալը Սերժ Դեբլեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Երկրորդ կեսի սկզբում Էբերտը կրճատեց հաշվի տարբերությունը։ 84–րդ րոպեին Դեբլեն խփեց այս խաղում իր 2–րդ գոլը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը ևս մեկ անգամ կրճատեցին հաշվի տարբերությունը։ Աչքի ընկավ Արման Մկրտչյանը։
Այս խաղից հետո «Արարատը» 12 միավորով հավասարվեց «Արարատ–Արմենիային», վերջինս տուրի իր խաղը չի անցկացրել։
«Նորավանքն» ունի 3 միավոր։