«Ռեալը» պաշտոնական կայքում հայտարարեց կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Մադրիդյան ակումբի նոր պայմանագիրը 23-ամյա կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Ֆեդերիկոն «Ռեալ» է տեղափոխվել 2016 թվականին՝ Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբից:
Կիսապաշտպանը 104 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում (5 գոլ և 6 գոլային փոխանցում):
👕 #Valverde2027 pic.twitter.com/gctswcq6T9
— Real Madrid C.F. (@realmadrid) August 24, 2021