«Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, «մանուշակների» նախագահ Ռոկո Կոմիսոն, Դուշան Վլահովիչի պահպանումից և Լուկաս Տորեյրայի մոտալուտ տրասնֆերից հետո, մտադիր է ամրապնդել կազմը 27-ամյա իտալացուն ձեռք բերելով:
«Սասուոլոն» ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո, իսկ ֆլորենցիական ակումբը հույս ունի իջեցնել գինը: