ՈւեՖԱ-ի պահանջի համաձայն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ալաշկերտ» — «Ռեյնջերս» պատասխան հանդիպման տոմսերը վճարովի են լինելու, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը կարժենան 1000 դրամ։ Արևելյան տրիբունայի տոմսերը՝ 2000 դրամ, իսկ արևմտյան տրիբունայինը՝ 3000 դրամ։
Տոմսերը օգոստոսի 25-ից (ժամը 10:00-ից) հասանելի կլինեն «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղերում:
«Ալաշկերտ» — «Ռեյնջերս» հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։