Անգլիական «Լիվերպուլը» միանում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին գնելու պայքարին, տեղեկացնում է The Sun-ը:
«Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է 70 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն, «Լիվերպուլը» պատրաստ է ընդամենը 50 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Իսկոյի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»:
Լա լիգայի այս մրցաշրջանում Իսկոն անցկացրել 16 հանդիպում և դարձել ` 1 գոլի հեղինակ: