«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իսպանական Պրիմերայի 2-րդ տուրի՝ «Էլչեի» հետ խաղից հետո (1-0) պատմել է մադրիդյան թիմի խնդիրների մասին․
«Այս մրցաշրջանի նախապատրաստությունը հեշտ չստացվեց։ Մեր ֆուտբոլիստները մի շարք միջազգային հանդիպումներ անցկացրին ու խաղեր Հարավային Ամերիկայում։ Դա ոչ մեկի չի մտահոգում, բայց մենք պետք է դրա հետ աշխատենք։ Կան ֆուտբոլիստներ, որոնք ակումբին ավելի ուշ միացան, քան մյուսները։
Ինչ վերաբերում է տրանսֆերային ծրագրերին, ապա մեզ հարձակվող է անհրաժեշտ։ Համապատասխան տարբերակ կփնտրենք, եթե չկարողանանք գտնել, ապա ստիպված կլինենք հարմարվել, ինչպես մշտապես արել ենք»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հաջորդ տուրում «Ատլետիկոն» կխաղա «Վիլյառեալի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին Մադրիդում։