«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Թոնի Կասկարինոն մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց Դորտմունդի «Բորուսիան» այս ամառ չի վաճառի հարձակվող Էրլինգ Հոլանդին:
«Նա պետք է խաղա թոփ ակումբներից մեկում, որտեղ պետք է հաղթի և գավաթներ նվաճի: Կարծում եմ, Հոլանդն այս մրցաշրջանում զուր ժամանակ է վատնելու «Բորուսիայում»։
Դուք ինձ հարցնում եք. «Որտե՞ղ նա կգնա»: Բայց աշխարհի ցանկացած ակումբ կցանկանար գնել նրա տարնսֆերը:
Հոլանդը չի պայքարի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայում բարձր տեղերի համար կամ Բունդեսլիգայում հաղթանակի համար, «Բավարիան» այս տարի վստահորեն կնվաճի չեմպիոնությունը»,- մեջբերում է նախկին ֆուտբոլիստին Talksport-ը: