«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիներին ունեցած դժվարությունների մասին․
«Ես շատ եմ մտածել այն մասին, թե ինչու ոչինչ չէր ստացվում։ Առաջին մրցաշրջանում ես փորձում էի հարմվարվել, ամեն ինչ այնքան էլ հիանալի չէր, եթե համեմատենք այն ամենին, ինչ կար ՊՍՎ-ում։
Ես կորցրել էի վստահությունը սեփական ուժերիս, ինչպես նաև Լուի վան Գալի և նրա մարզչական շտաբի վստահությունը։ Ինձ համար դժվար էր։ Հաջորդ մրցաշրջանում ես զգում էի, որ ավելի փորձառու էի դարձել, բայց նրանք փոխեցին մարզչին։ Եկավ Ժոզե Մոուրինյուն, ու ես պայքարում էի կազմում հայտնվելու համար, բայց կարծում եմ՝ նա երբեք չմտածեց, որ պետք է ինձ շանս տա։ Նա երբեք ինձ հնարավորություն չէր տալիս։ Երբեք։ Ես գնում էի նրա մոտ գրասենյակ, բայց դա ոչինչ չփոխեց։ Շատ դժվար ժամանակներ էին, ես զգում էի, որ լավ եմ մարզվում, և թիմակիցներս էլ չէին հասկանում այդ իրավիճակը։
Պոգբան ու Զլատանն ինձ հարցնում էին, թե ինչու ես երբեք չեմ խաղում։ Ինձ համար դա ապացույցն էր այն բանի, որ ես շանս չունեմ, ու ես հասկացա, որ այլևս չեմ ցանկանում լինել թոփ-ակումբում ու դաշտ դուրս չգալ»,- Դեպայի խոսքերն է փոխանցում El Periodico-ն։