Օգոստոսի 23-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կմեկնարկի Արցախյան պատերազմում զոհված Ռաֆայել Թորգոմյանի անվան հուշամրցաշարը, որը կկրի RAFO CUP 2021 անվանումը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարին կմասնակցեն հետևյալ թիմերը՝ Փյունիկ-08, Ուրարտու-08, Ակադեմիա-08, Գանձասար-Երևան-08, Միկա-08, Օնօր-08, Արարատ-Արմենիա-08, Արարատ-08:
Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի կողմից:
Մրցաշարի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ խաղացանկին՝ այստեղ: