Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կարող է շարունակվել Լոնդոնի «Արսենալի» կազմում:
Sky Sports-ի հաղորդմամբ կողմերը համաձայնության են հասել, և լոնդոնյան ակումբը 23-ամյա նորվեգացու տրանսֆերի դիմաց կվաճարի 35 մլն եվրո:
Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, բոնուսները ներառյալ, տրանսֆերի արժեքը չի գերազանցի 40 մլն եվրոն: Նախորդ մրցաշրջանում Էդեգորը վարձավճարով անցկացրեց «զինագործների» կազմում:
Էդեգորը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչի շնորհիվ Անգլիա մեկնելուց հետո նորվեգացին ստիպված չի լինի կարանտինային շրջան անցկացնել:
Ըստ աղբյուրի, խաղացողի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր: