«Բրենտֆորդը» և «Ուեսկան» համաձայնության են եկել դարպասապահ Ալվարո Ֆերնանդեսի վարձակալության հարցում, հայտնում է Պրեմիեր լիգայի նորեկի պաշտոնական կայքը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, որից հետո «Բրենտֆորդը» կստանա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք:
23-ամյա դարպասապահն Իսպանիայի հավաքականում անցկացրել է 1 հանդիպում և Իսպանիայի ընտրանու հետ մասնակցել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Ակումբային կարիերայի ընթացքում Ալվարոն խաղացել է «Օսասունայում», «Մոնակո 2»-ում, «Էքստրեմադուրայում» և «Ուեսկայում»: