«Ինտերը» բանակցություններ է վարում գործակալ Մինո Ռայոլայի հետ` վերջինիս հաճախորդի` Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի հնարավոր տեղափոխության վերաբերյալ, հայտնում է Sky Sport Italia-ն:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին գրավում է 24-ամյա ֆրանսիացու բազմակողմանիությունը, որը, չնայած գերազանցապես խաղում է հարձակման ձախ եզրում, կարող է օգտակար լինել կենտրոնում, ինչպես նաև հարձակման աջ եզրում:
Թյուրամի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, և ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո: