ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքի ակումբը:
Ըստ Cadena SER ռադիոկայանի El Larguero հաղորդման լրագրող Տոնյո Գարսիայի, փարիզեցիների մարզական տնօրեն Լեոնարդոն ՊՍԺ-ի խաղացողներին հայտնել է, որ հարձակվողը կմնա ֆրանսիական ակումբում առնվազն ևս մեկ մրցաշրջան: Ինքը՝ խաղացողը, դա հաստատել է թիմում իր ամենամոտ ընկերներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն մտադիր է խնդրել ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիին այս ամառ վաճառել իր տրանսֆերը «Ռեալին»:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հուլիսին, և դեռ նոր պայմանագիր չի կնքվել: Ըստ մամուլի հրապարակումների՝ Մբապեն մերժել է ՊՍԺ-ի առաջարկը և պայմանագրի երկարաձգումը՝ տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձով: