Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ El Chiringuito-ն հայտնում է, որ 36-ամյա ֆուտբոլիստի վերադարձն է պահանջում մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Հաղորդվում է, որ իտալացի մասնագետն արդեն մի քանի շաբաթ է կապի մեջ է աստղային հարձակվողի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները ևս դրական են տրամադրված Ռոնալդուի վերադարձի հարցում, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռևս չի դիտարկում այդ տարբերակը։
Չի բացառվու, որ Ռոնալդուի հետ պայմանագրի կնքում «Ռեալի» համար այլընտրանքային տարբերակ կլինի, եթե ՊՍԺ-ն ամեն դեպքում Կիլիան Մբապեին բաց չթողնի Մադրիդ։