«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի հեռանկարների մասին Մեսսիի հեռանալուց հետո։
«Դժվար էր։ Մեսսիին ճանաչում եմ 13 տարեկանից։ Նա մեզ բոլորիս ավելի լավն էր դարձնում։ Պիտի ընդունենք դա, իրականությունն այդպիսին է։ Մենք բոլորս մի քայլ առաջ ենք արել, որ մրցունակ լինենք։
Սկսվում է առանց Լեոյի դարաշրջանը, բայց դրական էմոցիաներ շատ կլինեն»,- ասել է իսպանացին Twitch-ի եթերում։