ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան վստահ է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շատ կցանկանար հայտնվել փարիզյան ակումբում։
«Կրիշտիանու Ռոնալդուն, հավանաբար, մահու չափ կցանկանար այստեղ հայտնվել։ ՊՍԺ-ի խաղացողների որակը բացառիկ մի բան է։
Նման բան հաճախ չի լինում ակումբներում, ու մեծագույնները միշտ ուզում են լավագույնների կողքին լինել։ Կրիշտիանուն, իհարկե, կցանկանար այստեղ հայտնվել, բայց ակումբը գնեց Մեսսիին, ու այդպես ավելի լավ կլինի»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը։