Մադրիդի «Ռեալն» ամեն ինչ անում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի տրանաֆերը ձեռք բերելու համար, հայտնում է L`Equipe-ը:
Արքայական ակումբը փնտրում է տարատեսակ եղանակներ՝ մինչև օգոստոսի ավարտ տրանսֆերն իրականացնելու համար, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի սպասել ևս 1 տարի:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: 22-ամյա ֆրանսիացու տրանաֆերային արժեքը կազմում է 160 մլն եվրո:
ՊՍԺ-ի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 47 խաղում Մբապեն դարձել է 42 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: