Այս եվրագավաթային խաղարկության ընթացքում «Ալաշկերտն» արդեն տարել է 2 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի՝ պարտության մատնելով Ուելսի և Ղազախստանի չեմպիոններին։
Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի չեմպիոնն արդեն 3 միավոր է բերել մեր երկրին ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում։
Մեր թիմը հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ապահովել է եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։