«Կայրաթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը ամփոփել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Ալաշկերտի» հետ պատասխան հանդիպման արդյունքները, նաև հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Երևանում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2: 2, իսկ լրացուցիչ ժամանակում «Ալաշկերտը» հաղթեց` 3:2: Առաջին հանդիպումը ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
«Ցավոք, մեզ չհաջողվեց հասնել համապատասխան արդյունքի: Այդ պատճառով ես որոշեցի հրաժարական տալ գլխավոր մարզչի պաշտոնից: Շնորհակալ եմ ակումբին վստահության և գլխավոր մարզիչ աշխատելու հնարավորության համար», — մեջբերում է Կեկերին ակումբի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Ալմաթիի ակումբի համար եվրագավաթային մրցաշրջանն ավարտված չէ. թիմը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։
Իր հերթին «Ալաշկերտն» առնվազն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռենջերսի» հետ։