«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը հերքեl 1 այն լուրերը, թե իր ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կարող է փոխել թիմը:
«Լաուտարոն չի լքի Ինտերը, չնայած անգլիական ակումբների առաջարկներին: Նա երջանիկ է «Ինտերում» և սիրում է այս թիմը: Հաջորդ շաբաթ հանդիպում կունենանք ղեկավարության հետ, կքննարկենք նոր պայմանագիր: Լաուտարոն ցանկանում է մնալ»,- Կամանյոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Արգենտինացին միլանյան թիմում է 2018 թվականից։