Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ղազախական «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել է ֆիննական ԿուՊՍ ակումբին։
Հանդիպման արդեն 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Ներկա պահին դա այս խաղում գրանցված միակ գնդակն է և հանդիպման հաշիվը 1-0 է՝ հօգուտ «Աստանայի»։
Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։