ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով այս ամառ «Ռեալից» տեղափոխվեց փարիզյան ակումբ, ողջունել է Լիոնել Մեսսիին, ով օգոստոսի 10-ին պաշտոնապես միացավ ֆրանսիական ակումբին:
Ռամոսն իր Instagram-ում հրապարակել է իր մարզաշապիկի նկարը, որը տեղադրված է ՊՍԺ-ի խանութում արգենտինացու մարզաշապիկի կողքին՝ գրելով․
«Որևէ մեկը երբևէ հավատացե՞լ է, որ կարող է այսպիսի բան լինել: Բարի գալուստ, Լեո»:
Посмотреть эту публикацию в Instagram