Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրո-2021-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ընտրանուն ու 2:0 հաշվով հաղթանակ տարել՝ վաստակելով առաջին 3 միավորն այս շրջափուլում:
Հայաստանի Մ21 հավաքականի կազմում երկրորդ գոլը հեղինակել է Արթուր Դանիելյանը՝ աչքի ընկնելով հանդիպման 86-րդ րոպեին:
Խաղավարտին խփած գոլը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հավաքված մեծաթիվ երկրպագուները մեծ ցնծությամբ են տոնել: