Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը, ով վերջերս դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ով է իր կուռքը․
«Որքան էլ տարօրինակ է հնչում, դա Խավիեր Ֆերնանդեսն է: Երբ նրան տեսա առաջին անգամ, նա ինձ անմիջապես դուր եկավ որպես մարզիկ: Ինձ դուր են գալիս նրա ցատկերը , թե ինչպես է նա իրեն ներկայացնում, տրամադրությունը, հաղորդակցության հմտությունները հանդիսատեսների հետ: Նա ամենաշատն է ինձ տպավորել», — ասել է Դանիելյանը։