OA Sport իտալական հրատարակությունը կազմել է աշխարհի ամենախոստումնալից գեղասահորդների ցուցակը, ովքեր 21 տարեկանից ցածր են:
Ցուցակում ընդգրկված են ճապոնացի Յումա Կագիյաման և Սուն Սատոն, կորեացի Չուն Հվանը, իտալացի Դանիել Գրասլը և Ռուսատանը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը:
«Դժվար է ռուսներից մեկին ընտրել: Դանիելյանն առանձնանում է իր հայրենակիցներ Մոզալևի, Սամսոնովի և Գումեննիկի ֆոնի վրա և արդեն նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը: Սանկտ Պետերբուրգցի մարզիկը պատրաստ է ցուցադրել իր բոլոր հմտությունները՝ Ռուսաստանի տղամարդկանց գեղասահքի բարձր դիրքերը վերականգնելու համար», – ասվում է հոդվածում:
Եվրոպայի առաջնությունից առաջ Դանիելյանը դարձել էր նաև Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր: