Միլանի «Ինտերը» դեռ հետաքրքրված է «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի ձեռքբերմամբ: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Ըստ աղբյուրի, միլանյան ակումբը 25-ամյա խաղացողին առաջարկել է պայմանագիր մինչև 2025 թվականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օնանան մոտ է «Լիոն» տեղափոխվելուն: Լրատվամիջոցները գրել էին, որ կամերունցի դարպասապահը համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ: Ավելի ուշ հաղորդվեց, որ Օնանան մերժել է «Լիոնի» առաջարկը:
Փետրվարից Օնանան, ում պայմանագիրն «Այաքսի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, որակազրկվել էր 9 ամսով դոպինգ օօգտագործելու համար (որակազրկումը կրճատվել է բողոքարկմամբ)․ նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ միայն նոյեմբերի 4-ից: