Ֆրանսիական ՊՍԺ-ն դիմել է Լիգա 1-ի ղեկավարությանը՝ խնդրելով հարձակվող Լեո Մեսսիին գրանցել 30 համարի ներքո: Ըստ Լիգա 1-ի կանոնադրության, 30 համարի մարզաշապիկ կարող է կրել միայն դարպասապահը:
Հաղորդվում է, որ Լիգա 1-ն ընդառաջ է փարիզյան ակումբի խնդրանքին, և արգենտինացին ՊՍԺ-ում կխաղա 30 համարի մարզաշապիկով, որով էլ սկսել է պրոֆեսիոնալ կարիերաան «Բարսելոնայում»:
Նախկինում հաղորդվում էր, որ Նեյմարը պատրաստ է եղել զիջել 10 համարի մարզաշապիկը, սակայն արգենտինացին հրաժարվել է: