Եվրոպա լիգայի որակավորման փուլի երրորդ տուրի՝ «Ալաշկերտ» – «Կայրաթ» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ մուտքն անվճար է լինելու, բայց տոմսերով, որոնք վաղվանից` օգոստոսի 11-ից, հասանելի կլինեն «Ալաշկերտի» գրասենյակում (Սարյան 25):
Նշվում է, որ անվճար տոմսեր կարելի է վերցնել նաև հանդիպման օրը՝ օգոստոսի 12-ին, «Հանրապետական» ստադիոնի մուտքի մոտ: