«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է Անգլիայի Սուպերգավաթի խաղում հաղթանակը նվիրել Միխայել Բալլակի մահացած որդու հիշատակին:
18-ամյա Էմիլիոն այս շաբաթ մահացել էր վթարի հետևանքով:
«Նա իմ ընտանիքի ընկերն էր: Մենք հանդիպեցինք, երբ ես աշխատում էի Մյունխենում: Նա հիանալի 18-ամյա տղա էր, շատ կիրթ, բայց, ցավոք, Պորտուգալիայում ողբերգական դեպք ունեցավ:
Ցանկանում եմ հաղթել և հաղթանակը նվիրել նրան: Այս հաղթանակը կլինի ձեզ համար, Միխայել, և ձեր ընտանիքի համար», – մեջբերում է Գվարդիոլային Hayters-ը:
Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Սիթին» այսօր երեկոյան կխաղա «Լեսթերի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:15-ին: