Վերջերս «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշի տեղափոխության մասին:
Այնուամենայնիվ, «քաղաքաբնակների» տրանսֆերային ախորժակը չի մարել: Մանչեսթերյան ակումբը մտադիր է ամռանը ձեռք բերել նաև «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
«Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է անգլիացի հարձակվողի հավանական տրանսֆերի մասի՝ ասելով, որ ակումբի ղեկավարությունն ամեն ինչ կանի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
«Քեյնը չափազանց տաղանդավոր հարձակվող է, և, իհարկե, մենք շատ ենք շահագրգռված նրան ձեռք բերելու մեջ: Բայց եթե «Տոտենհեմը» չցանկանա վաճառել նրան … Իհարկե, մենք դեռ կփորձենք նրա հետ պայմանագիր կնքել», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Նշենք, որ օգոստոսի 13-ին կմեկնարկի ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանը։ Առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 5,80 գործակցով, ոչ ոքին՝ 4,40, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,55