«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ով հուլիսի 1-ին միացել էր կատալոնական ակումբին, արդեն ցանկանում է հեռանալ ակումբից:
TYC Sports-ի լրագրող Միկել Բլասկեսի խոսքերով՝ Ագուերոն իրեն խաբված է զգում «Բարսելոնայի» կողմից:
Արգենտինացին տեղափոխվեց կատալոնական ակումբ, քանի որ նրան խոստացել էին Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու հնարավորություն, սակայն օգոստոսի 5-ին ակումբը հայտարարեց, որ Մեսսին կլքի ակումբը:
2011-ից 2021 թվականներին Ագուերոն խաղացել է «Մանչեսթեր Սիթիում» և դարձել ակումբի լավագույն ռմբարկուն: Մանկունիանցիների հետ պայմանագրի ավարտից հետո Սերխիոն համաձայնվեց միանալ «Բարսելոնային»: