«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարությամբ է հանդես եկել։ Մարզիկն արձագանքել է այն տեղեկատվությանը, որի համաձայն նա չի մասնակցում լոնդոնցիների մարզումներին՝ այդ կերպ ցանկանալով հասնել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անգլիացին պահանջված ժամկետում չի միացել ակումբին։
«Արդեն տասը տարի է անցել այն օրից, ինչ ես նորամուտս նշեցի «Տոտենհեմի» կազմում։ Ամեն տարի դուք՝ երկրպագուներդ, աջակցել եք ինձ ու ցույց եք տվել ձեր սերը։ Այդ իսկ պատճառով ինձ համար ցավալի է կարդալ որոշ մեկնաբանություններ՝ իմ պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ։
Դեռևս մանրմասներ չեմ ներկայացնի։ Ես երբեք չէի հրաժարվի մասնակցել մարզումներին։ Վաղը կվերադառնամ ակումբ, ինչպես և նախատեսվում էր»,- գրել է Քեյնը։