ՖԻՖԱ-ն ներկայացրեց 2019 թվականի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի համաշխարհային տրանսֆերային զեկույցը:
Տղամարդկանց ֆուտբոլում տրանսֆերների արժեքը հասել է նոր,ավելի բարձր մակարդակի ՝ 7,35 միլիարդ դոլար, ինչը 5,8 տոկոսով ավելի է, քան 2018-ին (6,94 միլիարդ):
2019-ին տղամարդկանց ֆուտբոլում 2019-ին կատարվել է ընդհանուր 18.042 տրանսֆեր (2018-ին ՝ 16.544), որում ներգրավված են եղել 15 463 խաղացողներ աշխարհի 178 երկրներից: Տրանսֆերների համար վճարած բոլոր ծախսերի 80%-ը բաժին է ընկել 100 ակումբին:
Պորտուգալիան ամենաբարձր դրական հաշվեկշիռ ունեցող երկիրն է ՝ 384 միլիոն դոլար: Անգլիան հակառակ բևեռում է՝ 549.9 միլիոն դոլար բացասական արդյունքով: