«Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերն ակումբի լրատվական ծառայությանը տված հետխաղյա հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է «Ալաշկերտի» դեմ առաջին հանդիպում։
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումն անցկացվեց Ալմաթիում և ավարտվեց 0: 0 հաշվով:
«Մենք մեր լավագույն հանդիպումը չանցկացրեցինք: Խաղի սկզբում մենք բավականին հնարավորություններ ունեինք հաշվի առաջ անցնելու համար: Իհարկե, մեր մրցակիցը և մեր դարպասը գրավելու լավ հնարավորություններ ունեցավ: Այս տեսանկյունից ոչ-ոքին արդար էր այս խաղում։
Առաջին հերթին պետք է ճիշտ եզրակացություններ անել վերջին խաղի վերաբերյալ: Մենք մեզ համար մի փոքր ավելի բարդացրինք ամեն ինչ Եվրոպայի Լիգայի խաղարկությունում: Այժմ մենք պետք է վստահ գործենք: Մենք հավատում ենք երկրպագուներին, ովքեր մեզ աջակցում էին դժվարին իրավիճակներում»,- ասել է Կեկերը:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12 -ին Երևանում: