Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել է «Կայրաթին»։ Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել։
Առաջին կեսը մեր թիմն այնքան էլ հաջող չէր սկսել, ավելի ակտիվ էին գործում տանտերերը, որոնք մի քանի անգամ սպառնացին մեր դարպասին, սակայն Չանչարևիչն իր տեղում էր։
36-րդ րոպեին Ռադե Դուգալիչը խախտեց կանոնները Խամեսի նկատմամբ և մրցավարը 11-մետրանոց նշանակեց ղազախական թիմի դարպասին։ Գնդակին մոտեցավ Ալեքսանդր Գլիշիչը, որը նախ, հարվածեց հորիզոնական դարպասաձողին, ապա երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ։
Այսպիսով, թիմերն ընդմիջման գնացին առանց միմյանց դարպասները գրավելու։
Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, որը մեկնարկային կազմում է։