Ձմեռային երրորդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը 10կմ տարածության դասական ոճում 85 դահուկորդների մրցապայքարում զբացեղցրել է 68-րդ հորիզոնականը:
Լոզանում այսօր տեղի կունենա պատանեկան օլիմպիական ձմեռային երրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք` հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքում Սպարտակ Ոսկանյանը 87 մասնակիցների պայքարում գրավել էր 78-րդ տեղը:
Նա տեղ չէր գտել որակավորման փուլը հաղթահարած և եզրափակիչ մտած 30 դահուկորդների շարքում :