Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում «Կադիսը» Կարանզայի գավաթում մրցում էր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Մադրիդցիների կազմում 41-րդ րոպեին հաշիվը բացեց Կարասկոն, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ «Կադիսի» կազմում հաշիվը հավասարեցրեց Պերեան։
11-մետրանոց հարվածաշարում, սակայն հաղթեց «Կադիսը»:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր։