Չեմպիոնների լիգայի 3-րդ որակավորման փուլի առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» ընդունել էր պորտուգալական «Բենֆիկային» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
Երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ կեսում։ 51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ռաֆա Սիլվան, ապա 74-րդ րոպեին Ժիլբերտոն կրկնապատկեց այն։
Այսպիսով, ռուսական թիմը պատասխան խաղին կմոտենա պարտվողի կարգավիճակով։