Մադրիդի «Ռեալը» կրկին վարձավճարով այլ թիմ կուղարկի իր ճապոնացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Տակեֆուսու Կուբոյին: Այս մասին հաղորդում է իսպանական El Transistor ռադիոկայանը:
Երիտասարդ ֆուտբոլիստը չի մտնում իտալացի մարզիչ Կառլո Անչելոտիի ծրագրերի մեջ:
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը վարձավճարով կգնա «Ռեալ Սոսյեդադ» կամ կգնա արդեն ծանոթ «Մալյորկա»: