«Ռոստովի» ֆուտբոլիստները հյուրընկալել են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որը վերջերս հեռացավ ակումբից։
Ֆուտբոլիստները կանգնել են մասնագետի տան դիմաց ու ճայթրուկներ վառել։ Երբ Կարպինը դուրս է եկել տնից, ֆուտբոլիստները նրան տորթ են նվիրել՝ իր իսկ լուսանկարով․
«Մենք Ձեզ սիրում ենք, Գեորգիչ։ Եկել ենք մարզչին հյուր, նա նույնիսկ չէր սպասում նման անակնկալ։ Շնորհակալ ենք Գեորգիչ»,- ասվում է «Ռոստովի» Instagram-ի էջում հրապարակված տեսանյութում։
View this post on Instagram
View this post on Instagram
Վալերի Կարպինն ավելի վաղ հեռացել է «Ռոստովի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նման որոշում է կայացվել մասնագետի և ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցի միջև հանդիպման ժամանակ։
Հուլիսի 26-ին Կարպինը ստանձնեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։