«Ուրարտու» և «Սևան» ֆուտբոլային ակումբների միջև կնքված գործարքի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Սևանում»։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գևորգ Տարախչյանն «Ուրարտուի» սան է, ակումբի կազմում նա մասնակցել է 24 պաշտոնական հանդիպման։